Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում համարվում է «ոչ ազատ» մամուլ ունեցող երկիր. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն-2016» (Freedom of the Press 2016) զեկույցը, որտեղ կազմակերպության ներկայացուցիչները գնահատել են մամուլի վիճակը աշխարհի 199 երկրում։

Զեկույցում նշվում է, որ բնակչության միայն 13 տոկոսն է վայելում ազատ մամուլի հաճույքը: Աշխարհի բնակչության 41 տոկոսը օգտվում է «մասնակի ազատ» մամուլից, իսկ 46 տոկոսը ապրում է «ոչ ազատ» մեդիայի միջավայրում:

«Մամուլի ազատություն 2016» զեկույցում յուրաքանչյուր երկիր գնահատվել է 0-ից («ազատ») 100 («ոչ ազատ») միավորի շրջակայքում: «Ամենաազատ» երկրները ստացել են 0, «ոչ ազատ» երկրները՝ 100 միավոր։ Երկրներին տրվել է նաև «մասնակի ազատ» կարգավիճակը:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է 139-րդ հորիզոնականում (63 միավորով, «ոչ ազատ»)։

Ռուսաստանը և Տաջիկստանը ցուցակում 176-րդն են (83-ական միավոր, «ոչ ազատ»), Ղրղըզստանը՝ 149-րդ հորիզոնականում է («ոչ ազատ»), Ղազախստանը՝ 181-րդում («ոչ ազատ»), Ադրբեջանը 199 երկրների թվում 189-րդն է (89 միավոր, «ոչ ազատ»), Բելառուսը՝ 192-րդ տեղում է (91 միավոր, «ոչ ազատ»), Ուզբեկստանը՝ 197-րդ («ոչ ազատ»), Թուրքմենստանը՝ 198-րդ («ոչ ազատ»), Իրանը 90 միավորով 190-րդ տեղում է («ոչ ազատ»), Թուրքիան 156-րդն է (71 միավոր, «ոչ ազատ»):

Վրաստանը հորիզոնականում 96-րդն է (49 միավոր, «մասնակի ազատ»), Ուկրաինան՝ 112-րդն է (53 միավորով, «մասնակի ազատ»), Մոլդովան՝ 119-րդը (56 միավորով, «մասնակի ազատ»):

Ազատ մամուլ ունեցող երկրների տասնյակում ընդգրկվել են Նորվեգիան, Բելգիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Շվեդիան, Դանիան, Անդորրան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը։

Տեսանյութեր

Լրահոս