Կիտրոնի կեղևի միջոցով բուժեք կրունկները
Կրունկների ճաքերը շատերին տանջող խնդիրներից է: Բոլորն էլ ցանկանում են գեղեցիկ և խնամված ոտքեր ունենալ:
Եթե նման խնդիր ձեզ մոտ էլ է առաջացել, ապա հետևեք takprosto կայքի խորհուրդներին և կազատվեք ոտքի ճաքերից ու գեղեցիկ և խնամված ոտնաթաթեր կունենաք:
Ինչպե՞ս բուժել կրունկները. Ձեզ անհրաժեշտ է
- 1 կիտրոն
- Գուլպաներ
- Խոնավեցնող քսուք կամ յուղ
Կիտրոնի հյութը քամեք և պահեք առանձին տարայի մեջ: Այս մեթոդի համար Ձեզ անհրաժեշտ է կեղևը և մի փոքր կիտրոնի միջուկ:
Կես կիտրոնի մաքրած կեղևը դրեք անմիջապես կրունկներին: Այս բուժիչ կոմպրեսը պահեք ոտքերին և գուլպա հագեք, թողեք մնա 30 րոպե: Երբ ժամանակն անցնի, կիտրոնի կեղևը մի կողմ նետեք և նայեք կրունկներին: Կրունկների ճաքերը պակասած կլինեն անգամ առաջին իսկ օգտագործումից հետո: Կիտրոնի միջուկն ու կեղևը պարունակում են եթերային յուղեր, որոնք փափկեցնում ու թարմացնում են մաշկը: Մաշկի մեռած բջիջները մաքրվում են:
Այս պրոցեդուրայից հետո խոնավեցնող քսուք քսեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը