Թոռնուհուն գրկին՝ Ջոն Քերին ստորագրել է Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագիրը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, թոռնուհուն գրկած, ստորագրել է Կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարի Փարիզի համաձայնագիրը: Միջոցառման տեսանյութը հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի օգտահաշիվներից մեկում:
Համաձայնագրի ստորագրումից հետո Քերին համբուրել է փոքրիկ թոռնուհուն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Քերիին այն բանից հետո, երբ նա ստորագրել է փաստաթուղթը, ապա միասին լուսանկարվել են: