
«Բարսելոնան» կարող է պատժել Ալվեսին

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի վարքը դուր չի եկել կատալոնացիների ղեկավարությանը: Բրազիլացին Insagram-ի իր էջում կեղծամով տեսանյութ է հրապարկել, որտեղ ծաղրական տոնով խոսում է կապտանռնագույնների վերջին անհաջողությունների մասին: Ըստ Ալվեսի, իրենց վերջին խաղերը պարզապես սովորական խաղեր էին:
Բարտոմեուն նշել է, որ մի կողմից լավ է, որ տղաները հիասթափված չեն, սակայն հեգնանքը երկրպագուներին դուր չի եկել:
Պաշտոնյան խոսել է նաև այն մասին, որ պաշտպանը կարող է պատժի ենթարկվել:
«Բարսելոնայի» նախագահը նշել է նաև, որ Ալվեսը կպատժվի, բայց դա ակումբի ներքին խնդիրն է, և ոչ ոք չի իմանա:
Սիրարփի Աղաբաբյան