Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը` Եվրոպայի թիմային առաջնության հաղթող
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող:
Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականը 449 միավորով և 5 ոսկե, մեկ արծաթե մեդալով դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող: Երկրորդ տեղւմ 435 միավորով Ուկրաինայի թիմն է, եռյակի վերջում՝ Թուրքիան է ընդամենը 399 միավորով:
Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ: