
««Ռեալը» ֆավորիտ է «Մանչեսթեր Սիթիի» հետ հակամարտությունում». Զինեդին Զիդան

Ընդ որում, ֆրանսիացին վստահ է, որ կիսաեզրափակիչը հեշտ չի լինի:
««Ռեալը» միշտ ֆավորիտ է, և կիսաեզրափակիչը «Մանչեսթեր Սիթիի» դեմ բացառություն չի լինի: Բայց անգլիացիները գերազանց թիմ ունեն: Ես չեմ ցանկանում լսել խոսակցություններ, իբր «Մանչեսթեր Սիթին» հեշտ մրցակից է: «Վոլֆսբուրգի» մասին նույնպես ասում էին, որ դա թույլ թիմ է, բայց մենք բոլորս տեսանք, թե ինչ տեղը ունեցավ:
«Սիթին» ուժեղ մրցակից է: Ինչպես և «Ռոման», ինչպես և «Վոլֆսբուրգը»: Դրական պահն այն փաստն է, որ պատասխան խաղը տեղի կունենա մեր դաշտում: Դա բալանսավորված հակամարտություն կլինի»,- ասել է Զիդանը Goal.com-ին:
Առաջին խաղը տեղի կունենա «Էթիհադում», ապրիլի 26-ին: Մայիսի 4-ին թիմերը կհանդիպեն «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը