
«Ես չեմ կարող բացատրել «Լիվերպուլից» կրած պարտությունը». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչում «Լիվերպուլի» հետ անցկացրած պատասխան խաղի արդյունքի մասին (3:4, առաջին խաղը` 1:1):
«Ես չեմ կարող դա բացատրել, դա անտրամաբանական էր և շատ էմոցիոնալ:
3: 3 հաշվի ժամանակ այստեղ բոլորը հավատում էին, որ դա պետք է տեղի ունենա: Դա ճակատագիր էր: Եթե դու այդքան ուժեղ հավատ ունես, կարող է պատահել՝ ինչ ասես:
Մենք նպատակ ունեինք և մենք չհասանք դրան: Սպորտում կարևոր են հաղթանակները, մենք դա չարեցինք:
Պետք է այս պարտությունն արժանապատվորեն ընդունել և շնորհավորել «Լիվերպուլին»: Պետք է ընդունել պարտությունը, ինչպես վայել է չեմպիոնին»,- ասել է Տուխելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը