Լավրովը կմեկնի Բաքու. կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ու դրա կարգավորման ուղիները

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չեղյալ չի հայտարարել ապրիլի 7-ին Բաքվում կայանալիք այցը: Վերջինս մասնակցելու է Իրանի և Վրաստանի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպմանը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախարարների եռակողմ հանդիպումը Բաքվում չեղյալ չի հայտարարվում»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն գործակալության հետ զրույցում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը չի ազդի եռակողմ հանդիպման պլանների վրա:

Զախարովայի խոսքով՝ Բաքվում կողմերը քննարկելու են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ու դրա կարգավորման ուղիները:

Միևնույն ժամանակ, Զախարովան ասել է, որ «ներկայիս հանգամանքներում Բաքվում ադրբեջանցի գործընկերների հետ ավելի վաղ պլանավորված շփումները յուրահատուկ արդիականություն են ձեռք բերում, ինչպես և Երևանում կայանալիք բարձր մակարդակով հանդիպումները (ԵՏՄ վարչապետների հանդիպումը)»:

Տեսանյութեր

Լրահոս