Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: ТАСС-ին տված հարցազրույցում նման վստահություն է հայտնել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով աշխատանքային այցով մեկնում է Բելգրադ:

«Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումից բացի այլընտրանք չկա: Եվ այս առումով ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները կենտրոնացած են նախևառաջ քաղաքական քայլերի վրա, որոնք առաջին հերթին ուղղված են հրադադարի վերականգնմանը, հակամարտության գոտուց ծանր սպառազինման դուրս բերմանը և շփման գծում ցանկացած տեսակի զենքի չկիրառման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուն», – ասել

«Նույնիսկ գտնվելով այստեղ (Սերբիայում)` ես մշտական կապի մեջ եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ, մենք քննարկում ենք ծագած շատ տհաճ իրադարձությունների կարգավորմանն ուղղված քայլերը»- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս