Բաժիններ՝

Անվտանգության կարճ ուղեցույց հակամարտության գոտում աշխատող լրագրողների համար

BBC-ի արաբական ծառայության տնօրեն Էդմոնդ Սաբելան Media.am-ի խնդրանքով հակամարտության գոտում աշխատող լրագրողների համար կազմել է անվտանգության կարճ ուղեցույց:

1.Ականներից խուսափելու համար քայլեք միայն պինդ մակերեսով ծածկույթի վրայով (ասֆալտ, քար, սալաքար, սառած հող) եւ ուշադիր նայեք, թե արդյոք ձեր շրջակայքում «Ական» գրառմամբ նշաններ չկան:

2.Այնպես կայանեք ձեր ավտոմեքենան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք արագ լքել տարածքը:

3.Վտանգի պահին մի պատսպարվեք ավտոմեքենայում, դռների հետևում կամ ավտոմեքենայի երկու կողմերում: Թաքնվեք առջևում, հետնամասում կամ ավտոմեքենայի շարժիչի մոտ:

4.Մի խորացեք հակամարտության գոտում: Դուք միշտ կարող եք օգտագործել տեսախցիկի «zoom in» հնարավորությունը:

5.Կրեք սաղավարտ և զրահաբաճկոն:

6.Ձեզ հետ ունեցեք ջուր, շոկոլադ կամ բանան:

7.Ձեզ հետ ունեցեք առաջին բուժօգնության պարագաներով դեղարկղ:

8.Եթե ձեր գործընկերներից մեկը վիրավորվել է, համոզվեք, որ անվտանգ է նրան մոտենալն ու օգնելը: Թաքնված դիպուկահար կարող է լինել, որը հենց ձեզ է սպասում:

9.Շատ իրեր մի վերցրեք ձեզ հետ: Տեսախցիկը, միկրոֆոնն ու մարտկոցները բավական են:

10.Կրեք տաք հագուստ և ջրակայուն/արշավային կոշիկներ:

11. Միայնակ մի գնացեք հակամարտության գոտի:

12. Խոսեք բանակի հետ և միշտ թույլտվություն հարցրեք:

13. Մինչև հաստատ կհամոզվեք, որ տեղանքն անվտանգ է, խորհրդակցեք տեղացիների և պաշտոնյաների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս