Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է ՄԱԿ-ին և ՆԱՏՕ-ին՝ կապված Ղարաբաղի իրավիճակի հետ

Ադրբեջանը դիմումներ է ուղարկել ՄԱԿ-ին և ՆԱՏՕ-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղի շփման գծում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

«Դիմումն ուղղված է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին, ԱՊՀ-ին, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին: Դիմումների մեջ ասվում է Հայաստանի Զինված ուժերի կողմից բնակավայրերի շարունակական գնդակոծման և քաղաքացիական անձանց սպանությունների մասին»,- հայտարարել է Գաջիևը:
Նրա խոսքոբ՝ դիմումների մեջ ասվում է, որ անհապաղ պետք է կատարվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը «օկուպացված տարածքների անհապաղ և անառարկելի ազատագրման մասին»:

Տեսանյութեր

Լրահոս