«Սա կարող է տևել մի շաբաթ». Վաղարշակ Հարությունյանը՝ սահմանային լարված իրավիճակի մասին

«Գլխավոր խնդիրը լուծված չէ, մեր գործողություններն ուղղված են, որ հետագայում կանխվեն նման քայլերը, և այսօր մեր բանակը գործում է այդ ուղղությամբ, ու բնական է, որ մենք ամեն ինչ անում ենք, որ վերադարձնենք այն շփման գծի փոփոխությունները, որոնք կան»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով սահմանային լարված իրավիճակի մասին: Նա ռազմական գործողությունների ընդլայնումը քիչ հավանական է համարում. «Իմ կանխատեսմամբ՝ սա կարող է տևել մի շաբաթ»: Ըստ Վ. Հարությունյանի՝ Ադրբեջանին շատ մեծ մարդկային և տեխնիկայի վնաս է հասցված. «Նա պետք է հասկանա, որ հայկական բանակը մարտունակ է, ու նա դա զգացել է»:

Տեսանյութեր

Լրահոս