
Բացիկներ Երևանից. հունվարը՝ ժապավենով

Անցած տարի արած ու չարած ծրագրերի ամփոփումները, կարճատև արձակուրդը, Ամանորն ու համեղ ուտեստների առաջացած մի քանի ավել կիլոգրամները ազդարարում են նոր տարվա սկիզբը: Ասում են՝ ինչպես տարին սկսես, այնպիսի ընթացքի էլ ականտես ու մասնակից կլինես: Ինչպե՞ս եք Դուք այն սկսել: Ընտանիքի, ընկերների միջավայրո՞ւմ, թե՞ միայնակ՝ սերիալ դիտելով: Կարևոր չէ, եթե տարին դիմավորելիս դրական մտքերով եք եղել և վայելել եք կյանքի շնորհները: Կյանքի շնորհներից մեկն էլ զբոսանքն է: Հասցրե՞լ եք նկատել ձմեռային Երևանի փսիխոդելիկ ֆիլմ հիշեցնող գեղեցկությունը: Բացասական պատասխանը հոգ չէ. 168.am-ի տեսախցիկը ժապավենով վավերացրել և ներկայացնում է շարք հունվարից՝ ակնկալելով նորանոր հանդիպում փետրվարն ամփոփելիս:
Տեքստը և լուսանկարները՝ Անի Գաբուզյանի