Բաժիններ՝

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Պոլ Պոգբային, բայց այդքան գումար չունի

Հավանական է, «Յուվենթուսը» 100 մլն եվրոյից ավելի շատ գումար է պահանջում:
««Բարսելոնան» չի հետաքրքրվում Դավիդ Դե Խեայով: Պոլ Պոգբայի նկատմամբ իրոք հետաքրքրություն կա, բայց «Բարսելոնան» այդքան գումար չունի նրա համար»,- հայտարարել է հայտնի իսպանացի լրագրող Գիլիեմ Բալագեն` պատասխանելով երկրպագուների հարցերին:

Մեկ օր առաջ ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ «Յուվենթուսը» չի վաճառի Պոգբային 100 մլն եվրոյից պակաս գնով:
Ֆուտբոլիստն ինքը ցանկություն է հայտնել հետագայում խաղալ Մեսսիի հետ մեկ թիմում:
Այս մրցաշրջանի 41 պաշտոնական խաղերում Պոգբան խփել է 8 գնդակ և դարձել է 11 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս