
Զլատան Իբրահիմովիչը մերժել է Չինաստանի՝ տարեկան 76 մլն եվրո առաջարկը

Շվեդը մտադիր է մնալ Եվրոպայում:
Չինաստանի Սուպերլիգայի ակումբների կողմից Իբրահիմովիչի նկատմամբ համառ հետաքրքրությունների մասին ինֆորմացիան վաղուց էր տարածվել, բայց ֆուտբոլիստը և նրա գործակալ Մինո Ռայոլան հրաժարվում էին բացահայտել առաջարկությունների արժեքները:
Ինչպես հայտնի է դարձել The Telegraph-ին, չինացիներն Իբրահիմովիչին առաջարկել են տարեկան 76 մլն եվրո: Համաձայնության դեպքում 34-ամյա հարձակվողը կվաստակի երեք անգամ շատ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Լիոնել Մեսսիից:
Այնուամենայնիվ, Իբրահիմովիչը մերժել է չինացիների առաջարկը, որպեսզի մնա Եվրոպայում: Սպասվում է, որ նոր ակումբից Զլատանը կպահանջի շաբաթական 380 հազար եվրո:
2012թ.-ից Իբրան հանդես է գալիս «ՊՍԺ»-ի կազմում: Ամռանը նա կդառնա ազատ գործակալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը