ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները պահանջում են դադարեցնել կրակը Ղարաբաղում

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան և խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասի հարցերով Քրիստիան Վիգենին անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում բախումների մասին հաղորդագրություններից և պահանջում են դադարեցնել կրակը:

«Այդ պայքարը պետք է դադարեցվի: Ղարաբաղյան հակամարտությունը երկար տարիների ընթացքում արդեն չափազանց մեծ թվով մարդկային կյանքեր է խլել: Մենք կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու առավելագույնս զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու համար հետագա էսկալացիայից»,- ասվում է Կաներվայի և Վիգենինի համատեղ հայտարարության մեջ:

Նրանք իրենց լիարժեք աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930