Նորվեգիայի արտգործնախարարը ԼՂ հակամարտության կողմերին բանակցությունների կոչ է արել

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ խաղաղություն հաստատեն Ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեն:

Վերջինս անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան ու կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը:

«Անընդունելի է ռազմական էսկալացիան Լեռնային Ղարաբաղում: Կոչ եմ անում երկու կողմերին թողնել զենքերը և լուծում գտնել բանակցային սեղանի շուրջ»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

«Նորվեգիան կոչ է անում հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել 1994թ. զինադադարը: Անհրաժեշտ է խուսափել մարդկային կորուստներից և տարածաշրջանի ապակայունացումից»,- գրել է Բրենդեն:

Գյորգե Բրենդեն նշել է, որ Նորվեգիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս