Օլանդն իր խորը մտահոգությունն է հայտնել ԼՂ–ում սահմանային միջադեպերի առնչությամբ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով ծավալված գործողություններին, իր խորը մտահոգությունն է հայտնել Արցախում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:

Ֆրանսիայի նախագահը հակամարտության կողմերին զսպվածության և հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման կոչ է արել:

Օլանդը կողմերին կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել, ինչպես նաև «անհապաղ, համընդհանուր և տևական ժամանակով հարգել զինադադարի ռեժիմը»:

Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսուա Օլանդը, ով Հայաստանի և Ադրեջանի նախագահներին ընդունել էր 2014թ., վերահաստատել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930