Թեհրանը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

Իրանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից և զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

«Մենք զսպվածության և իրավիճակի հետագա բարդացումից խուսափելու կոչ ենք անում մեր երկու հյուսիսային հարևաններին: Ականատես լինելով տարածաշրջանում արմատական խմբավորումների կործանարար գործողություններին՝ Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներն անհանգստություն են հարուցում»,– ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հոսեյն Ջաբերի Անսարին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930