
ԵԱՀԿ Մինսկի խումբը որոշել է նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով. աղբյուր

ԵԱՀԿ Մինսկի խումբը մյուս շաբաթում Վիեննայում կանցկացնի իր հերթական նիստը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն՝ հղում կատարելով կազմակերպությունում իր աղբյուրին:
«Վիեննայում հաջորդ շաբաթ անցկացվող պարբերական խորհրդատվությունների շրջանակում կհավաքվի Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահների եռյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որը, ինչպես սպասվում է, Մինսկի խմբի անդամներին կտեղեկացնի իրավիճակի և այդ ձգձգված հակամարտության շուտափույթ կարգավորմանը նպաստելու ուղիների որոնման նպատակով համանախագահների հետագա քայլերի մասին»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացումը: