ԸՕ նախագծով՝ կոալիցիաները կարող են առավելագույնը 3 կուսակցությունների միջև ձևավորվել

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում գործ ունենք քաղաքական նոր իրողությունների հետ: Այս մասին այսօր ՀՀ ընտրական նոր օրենսգրքի քննարկման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ սահմանադրական բարեփոխումների առանցքում, ըստ էության, առաջին հերթին դրված էր և որպես հիմնախնդիր դիտարկվում էր ընտրական համակարգի բարեփոխումը և ընտրական համակարգի հիմքում ընկած խնդիրների վերհանումն ու լուծումը:

Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի ընդունման առաջին անհրաժեշտությունը բխում է հենց Սահմանադրությունից. «Ընտրական օրենսգիրքն այն հիմնական իրավական փաստաթուղթն է, կամ՝ առաջին իրավական փասաթուղթն է, որը Սահմանադրոթյունից հետո պիտի ընդունվի և ուժի մեջ մտնի: Ընտրական օրենսգրքով պետք է փորձ արվի լուծել այն հիմնական ուղղությունները, որոնք դրված են Սահմանադրության մեջ, մասնավորապես՝ համամասնական ընտրակարգ ապահովելը, կայուն խորհրդարանական մեծամասնություն ապահովելը և մի շարք այլ խնդիրներ, որոնք դրված են Սահմանադրության հիմքում: Այս տեսանկյունից ընտրական օրենսգիրքը փորձ է արել լուծում տալ այն հարցերին, որոնք ժամանակի ընթացքում այս կամ այն չափով բարձրաձայնվել են և համարվել են խնդրահարույց»:

Ներկայացնելով հիմնական կարգավորումները՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջին խնդիրը համամասնական ընտրական համակարգ ապահովելն էր. Սահմանադրությունն այժմ նախատեսում է, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրական համակարգով:

«Այս ընթացքում համամասնական ընտրական համակարգի տարատեսակ մոդելների ուսումնասիրությունը փաստացիորեն ցույց է տալիս, որ աշխարհում համամասնական մոդելների տարբեր երկրներ կան, որոնք ունեն և բազմաթիվ առավելություններ, և թերություններ, և դրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է կոնկրետ որոշակի խնդիրների լուծման համար: Գործող ընտրական համակարգի հիմնական թերություններից մեկը համամասնական ընտրակարգի դեպքում սկզբունքորեն համարվում էր ընտրողի և ընտրատարածքի միջև կապի բացակայությունը, իսկ մեծամասնական ընտրական համակարգի պայմաններում մենք հիմնականում գործ ունեինք անձի, անհատի գործոնի ընդգծման կամ շեշտադրման հետ:

Մոդելը, որը մենք առաջարկել ենք, կարող եմ ասել, որ ըստ էության իրենից ներկայացնում է կուսակցության և անհատի սկբունքների համադրման՝ մեր կարծիքով հաջողված մոդել:

Մենք առաջարկում ենք, որպեսզի ՀՀ տարածքը բաժանվի 13 ընրատարածքների՝ 9՝ մարզերում և 4-ը՝ Երևան քաղաքում: Այդ կերպ մի կողմից կերաշխավորնեն համամասնական ընտրական համակարգի առավելությունները, մյուս կողմից էլ` հնարավորություն կլինի նույն ընտրողի համար հասկանալ, թե որ տարածքից ով է իր պագամավորը: Սկսեմ նրանից, որ Ընտրական օրենսգրքով նախատեսում ենք, որ յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցություննեի դաշինք պիտի ներկայացնի համապետական ցուցակ և տարածքային ցուցակներ: Համապետական ցուցակն իր հերթին բաղկացած է երկու մասից:

Ցուցակի առաջին մասում ընդգրկված են նվազագույնը 80 և առավելագույնը 300 թեկնածուները, որոնցից կազմվում են տարածքային ցուցակները: Տարածքային ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածու ըստ էության առկա է նաև համապետական ցուցակում, բայց համապետական ցուցակում կարող են լինել նաև թեկնածուներ, որոնք տարածքային ցուցակներում ընդգրկված չեն: Մանդատների բաշխումը կատարվում է՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ ամրագրված 101 պատգամավորների թիվը և գումարած համապետական ցուցակի երկրորդ մասով և Սահմանադրությամբ երաշխավորված 4 ազգային փոքրամասնություններին հատկացվող տեղերը, այսինքն՝ 105 մանդատի հաշվարկով:

Ըստ էության, բանաձևով, որը նախատեսված է Ընտրական օրենսգրքով, 50/50 սկզբունքով է բաշխվելու համապետական և տարածքային ցուցակներից»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Ազգային ժողով ընտրվեու և մանդատների բաշխման մասին կարող ենք խոսել այն դեպքում, երբ որևէ կուսակցություն ստացել է 53 մանդատ կամ 51 տոկոս ձայն: Բայց քանի որ սա բավական քիչ հավանական տարբերակ է, նախատեսվել է կոալիցիաների ձևավորում: Սակայն Սահմանադրությունը նախատեսում է կայուն խորհրդարանական մեծամասնության գաղափարը, ինչը նշանակում է, որ երբ որևէ կուսակցություն ստացել է 53 մանդատ, նրանց մանդատները ավելացվում են մինչև 54 տոկոս, ինչը հնարավորություն կտա ձևավորել կայուն խորհրդարանական մեծամասնություն:

Այդ մանդատները բաշխվում են լրացուցիչ, և որևէ կուսակցությունից ձայներ չեն նվազեցվում: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այն դեպքում, երբ որևէ կուսկացություն չի ստանում 53 մանդատ, հնարավորություն է ստեղծվում կոալիցիայի ձևավորման մասին այն հաշվարակով, որ կոալիցիաները ունենան 53 մանդատ: Որպեսզի կոալիցաիները չլինեն շատ խայտաբղետ և որոշակի կայունություն ապահովվի քաղաքական համակարգում, կոալիցիաները կարող են առավելագույնը 3 կուսակցությունների միջև ձևավորվել, որոնք հաղթահարել են նվազագույն շեմը: Եթե երեք կուսակցությունները միասին ունեն 53 մանդատ, ապա ձևավորվել է Ազգայինն ժողով:

«Երբ ընտրության արդյունքում որևէ կուսակցություն չի ստացել 53 մանդատ, ապա խոսում էինք մանդատների նախնական բաշխման մասին և ժամանակ ենք տալիս, որպեսզի ձևավորվեն կոալիցիաներ: Կոալիցիաների ձևավորման համար անհրաժեշտ է երկու կարևոր սկզբունք՝ պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածու, երեքը միասին կամ կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններն ունեն 51 տոկոս քվե: Այն դեպքում, երբ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում որևէ կուսակցություն կամ կուսակցություններ 51 տոկոս չեն ստանում, ոչ էլ կոալիցիաներ են ձևավորվում, ապա անցկացվում է երկրորդ փուլ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ երկրորդ փուլում կարող են նոր դաշինքներ ստեղծվել:

Նա նշեց, որ այն դեպքում, երբ որևէ կուսակցություն, կամ դաշինք, կամ կոալիցիան կազմող կուսացություններ կունենան 2/3-րդ ձայներ, ապա նրանց ձայները կավելացվեն այնքան, մինչև ապահովվի 1/3-րդը:

Արդարադատության նախարարն ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձանաժողովն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից. համապատասխան հանձնաժողովը սահմանված կարգով թեկնածուներ կներկայացնի, պատգամավորների ձայնի 3/5-րդով կձևավորվի ԿԸՀ-ն: Նա նշեց, որ վստահված անձանց և դիտորդներին վերապահվել է ստորագրված ցուցակների հետ ծանոթանալու իրավունք քվեարկության հաջորդ օրը:

Արփինե Հովհաննիսյանը կարևորեց անճշտությունների կարգի հետ կապված բողոքարկման լրացուցիչ մեխանիզմ ընձեռելը՝ բողոքարկում վերադասության կարգով:

Նա խոսեց նաև այն մասին, որ յուրաքանչյուր կուսակցության համար առանձին գույնի քվեաթերթիկ է նախատեսվելու, ինչը ձայների հաշվարկի ընթացքում հնարավորություն կտա տեսնել, թե որ կուսակցությունը որքան ձայն է հավաքել: Նա նշեց նաև, որ քվեաթերթիկն առանց ծալելու դրվելու է անթափանց ծրար մեջ, իսկ մյուս քվեաթերթիկները նետվելու են քվեախցում արկղի մեջ. իր հետ ընտրողն այլ քվեաթերթիկ դուրս չի բերելու, ինչը հնավորություն կընձեռեր բացահայտված համարել նրա ընտրությունը: Ծրարը դակվելու է և նետվելու արկղը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս