Ջենիֆեր Լոուրենսը ներկայացրել է Christian Dior պայուսակը
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մասնակցել է Christian Dior ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին: Նա ներկայացրել է Diorever պայուսակի նոր մոդելը:
Թեմատիկ ֆոտոշարքի համար «Քաղցած խաղերի» աստղն իր վրա փորձել է Փարիզի բնակչուհու դերը: Նկարահանումը ղեկավարել է լուսանկարիչ Մարիո Սորենտին, որը շապիկներ գործակցել է Vogue-ի եւ Harper’s Bazaar-ի հետ, կանանց լուսանկարել Pirelli օրացույցի համար, ինչպես նաեւ համագործակցել է Lancհme-ի, Paco Rabanne-ի եւ Benetton-ի հետ:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին: Ժամանակի հետ այս բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց համար նախատեսված հագուստ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ: 2006 թվականին ընկերությունն զբաղվել է տղամարդկանց համար նախատեսված կոսմետիկական միջոցների արտադրությամբ:
Լոուրենսը «Օսկար»-ի է արժանացել «Իմ ընկերը խենթ է» ֆիլմի համար: 2015 թվականի օգոստոսին Forbes հանդեսը նրան ճանաչել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհի: Հրատարակության տվյալներով՝ տարվա ընթացքում Լոուրենսը վաստակել է 52 մլն դոլար:-