Տանձի և կոճապղպեղի հրաշալի խառնուրդ

Բազաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ տանձի և կոճապղպեղի խառնուրդը մաքրում ու ամրացնում է օրգանիզմը: Քաղցր և հյութեղ տանձը հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք դրական են ազդում սրտանոթային և մարսողական համակարգերի վրա:

Կոճապղպեղի օգտակար հատկանիշների մասին բազմիցս խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում:

Healthylivingstyle կայքն առաջարկում է տանձի և կոճապղպեղի  համադրություն, որը կօգնի մաքրել օրգանիզմը ավելորդ տոքսիններից և շլակներից: Բացի այդ, այս ըմպելիքն օրգանիզմին այդքան անհրաժեշտ վիտամինների հրաշալի աղբյուր է:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 3 մաքրած տանձ
  • 2 բարակ կտոր թարմ կոճապղպեղ 
  • Կես վարունգ
  • Կես կեղևազատած կիտրոն

Բոլոր բաղադրիչները լցրեք հյութաքամիչի մեջ և խառնեք: Եթե ցանկանում եք մաքուր հյութը խմել, ապա այն անցկացրեք թանզիֆի (марля) միջով:

Այս ըմպելիքը հրաշալի մաքրող միջոց է, որը, բացի այն, որ մաքրում է օրգանիզմը, նաև օգնում է այրել ավելորդ ճարպերը:

Հյութը պետք է խմել ուտելուց առաջ, բայց ոչ մի դեպքում մի փոխարինեք սնունդն այս հյութով:

Կոճապղպեղի մասին կարող եք հետևել մեր այլ հրապարակումներում ևս:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս