Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը ձեռնոցով է եղել, հետևաբար՝ նրանից մատնահետք չի կարող հայտնաբերվել սպանվածի դիակի կամ սպանության գործիքի վրա:
Վանաձորում բնակարանային գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Լոռու մարզի երեք բնակիչ:
2015թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 41815 ծնված, որը 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.8%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով՝ նվազել է, համապատասխանաբար` 0.4 պրոմիլային կետով և կազմել` 13.9 %:
Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 8-12 մ/վրկ արագությամբ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
«Գնահատականը խիստ չէ, ամբողջական զեկույցը 180 էջ է, և դրա շուրջ աշխատանքները վաղուց էին սկսվել: ԵԽ պաշտոնական կայքում մամլո հաղորդագրության մեջ ավելի շատ խիստ կողմերն էին վերցրել: Մոտ 14 արդյունք է, որ ՀՀ-ն պետք է տա, դրանից 12-ը գնահատված է լավ և միջին, միայն 2-ն է գնահատված ցածր արդյունք, և այդտեղ անելիքներ կան»:
Ծածկեք տեղեկությունն այն մասին, թե երբ եք օնլայն եղել: Մտեք «Կարգավորումներ» («Settings», ««Настройки») բաժինը, ընտրեք «Գաղտնիություն» բաժինը («Privacy», «Конфиденциальность») և անջատեք «Օնլայն» կոճակը («Share online status», «В сети»): Նույնիսկ, եթե Viber մտնեք, այդ մասին ոչ ոք չի իմանա:
Ժողովրդական բժշկության բաղադրատոմսերի մեջ կարելի է գտնել մեկը, որը փոխարինում է 40-օրյա պահքին: Խոտաբույսերը, որոնք այս թուրմի բաղադրության մեջ են մտնում, օգնում են հալեցնել և օրգանիզմից դուրս բերել ավելորդ ճարպային գոյացությունները, լավացնում են նյութափոխանակությունը, մաքրում են անոթներն ու դրանք ավելի էլաստիկ են դարձնում, որն էլ կանխարգելում է ուռուցքների գոյացությունները, ստենոկարդիան, ինֆարկտն ու սկլերոզը:
Ռիհաննան թողարկել է իր 8-րդ ստուդիական Anti ալբոմը, հայտնում է BBC-ն: Ալբոմը երգչուհու առաջին աշխատանքն է 2012-ից ի վեր: Anti-ն թողարկված է՝ որպես Tidal սթրիմինգային ծառայության էքսկլյուզիվ, որը պատկանում է ամերիկացի ռեփեր Jay-Z-ին ու հնարավորություն է ընձեռում այն բեռնել 1 շաբաթ:
Հղի լինելն ինձ դուր չի եկել: Առաջին ամիսներին ես անընդհատ քնել ու փսխել էի ցանկանում: Իսկ վերջին ամիսներին ես այնքան մեծ փոր ունեի, որ ամուսինս ստիպված էր բնակարանում ինձ տեղափոխել հաշմանդամի սայլակի միջոցով: Մի անգամ նա տանը չէր. ես ուզում էի խնձոր ուտել ու մոտեցա սառնարանին:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Կենտրոնացրեք Ձեր ուշադրությունը:
Հերթական աղմկահարույց շոուն Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում Valentino-ի գարուն-ամառ-2016 հավաքածուի ցուցադրությունն էր:
«Մամա, մամա», առաջանալով դեպի խոհանոց՝ տեսել է՝ ամբաստանյալը` մեջքով իրեն կանգնած դիրքում, մորը քաշելով բերում է խոհանոց ու մուտքի մոտ խոհանոցային դանակով հարվածներ է հասցնում մորը: Ինքը գոռացել, օգնություն է կանչել, նույնիսկ ձեռքերով հարվածել է ամբաստանյալի մեջքին, խնդրել բաց թողնել մորը, սակայն նա կենտրոնացել էր մոր վրա և փոխելով դանակը, նույնիսկ իր կողմ չշրջվելով՝ շարունակել է դանակով հարվածել գետնին ընկած մորը` ասելով՝ «սատկիր, անասուն»:
Ձուն ամրացնում է ուղեղը- Ձվի բաղադրության մեջ է մտնում խոլինը, որն ուղեղի համար անփոխարինելի է: Այն լավացնում է հիշողությունը, արագ ռեակցիան: Բոլոր նրանց համար, ովքեր մտավոր աշխատանք են կատարում, օրական մեկ ձու ուտելը պարտադիր է:
«Ի տարբերություն Իրան-Ադրբեջան հարաբերությունների՝ Իրան-Հայաստան հարաբերություններն անկեղծ բնույթ են կրել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում։ Ուստի հասկանալի է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանն ակտիվացնում է իր հարաբերությունները բոլոր երկրների հետ բոլոր ուղղություններով, սակայն Իրանը չի մոռանում իր իրական բարեկամների մասին»: