
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 8-12 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և փետրվարի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, իսկ փետրվարի 4-5-ին կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ տեղումներ: