Ռիհաննայի նոր՝ Anti ալբոմը հայտնվել է համացանցում
                                    Ռիհաննան թողարկել է իր 8-րդ ստուդիական Anti ալբոմը, հայտնում է BBC-ն: Ալբոմը երգչուհու առաջին աշխատանքն է 2012-ից ի վեր: Anti-ն թողարկված է՝ որպես Tidal սթրիմինգային ծառայության էքսկլյուզիվ, որը պատկանում է ամերիկացի ռեփեր Jay-Z-ին ու հնարավորություն է ընձեռում այն բեռնել 1 շաբաթ:
Շապիկի հեղինակը, որի դիզայնը պարունակում է բանաստեղծություն՝ գրված Բրայլի տառերով, իսրայելցի նկարիչ Ռոյ Նախումն է:

Anti թրեք-լիստը ներկայացված է 13 երգով, որոնց պրոդյուսերը ռեփեր Քանյե Ուեսթն է:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    