
Շոկային ցուցանմուշներ. Վեզուվի ժայթքման ժամանակ մահացած պոմպեոսցիների դիակները

Միայն մեկ հայացքը դրանց վրա բավական է, որպեսզի հասկանանք, թե ինչ սարսափելի ու մասշտաբային է եղել հայտնի աղետը:
Պոմպեոսը եղել է Հին Հռոմի երբեմնի ծաղկուն քաղաքներից մեկը։ Մ.թ. 79 թվականին ժայթքեց Վեզուվի հրաբուխը, լավան մեծ արագությամբ ծածկեց քաղաքը և հիմնավորապես «կանգնեցրեց» ժամանակն այդտեղ։ Մի քանի րոպեում լավան կուլ տվեց հազարավոր մարդկանց կյանքեր:
Այսօր, այսքան տարիներ անց, Նեապոլում ցուցահանդես են բացել, որն այցելուներին հնարավորություն է տալիս տեղափոխվել 79 թ. ու գիտակցել, թե ինչ մասշտաբի է եղել աղետը:
Ազգային հնագիտական թանգարանում կարելի է տեսնել աղետի 86 զոհերի մուլյաժներ: Բայց դա այդքան էլ հաճելի տեսարան չէ: Որովհետև յուրաքանչյուր պահի կարելի է շոկ ապրել՝ նայելով նրանց գոռացող խեղաթյուրված դեմքերին ու եփված մաշկին:
Երևի հասկացաք, որ թանգարանում ներկայացված են ոչ իսկական դիակներ, այլ դրանց ծեփապատճենը: Թանգարանի տնօրենն ասում է, որ էթիկայի տեսանկյունից սխալ է ցուցադրել իրական մնացորդները. «Չնայած նրան, որ քարացել են, ամեն դեպքում արձաններ չեն, այլ իրական մարդիկ, որոնք արժանի են հարգանքի»: