Բաժիններ՝

Ինչո՞ւ ենք մենք զգում, երբ մեզ նայում են

Բացահայտել մեր ուղեղի բոլոր գաղտնիքներն ու հնարավորությունները՝ բոլոր գիտնականների երազանքն է: Բայց մեկ կյանքը բավարար չէ անգամ մեկ կամ երկու գաղտնիքի բացահայտման համար: Ուղեղի աշխատանքն ուսումնասիրելիս շատերին հետաքրքրել է հարցը, թե ինչպե՞ս են մարդիկ զգում, երբ իրենց նայում են:

Storyfox.ru-ն առաջարկում է ծանոթանալ մի քանի գիտնականների եզրակացություններին:

Ինչպես գրում է Իլան Շրիրան, մենք ընդունում ենք շրջակա աշխարհը ոչ միայն զգայական օրգաններով: Մարդու ուղեղում կան նաև հատուկ զգայական համակարգեր: Սա անհավանական է թվում, սակայն ապացուցվում է ամեն անգամ, երբ մենք զգում ենք՝ ինչպես է մեկ ուրիշը նայում մեզ: Այս զգացումը գոյատևման բնազդի արտահայտման ձև է:

Որոշ փոքր կենդանիներ ևս ունեն այս բնազդը, սակայն մարդու մոտ այն ամենից զարգացածն է:

human-and-cat-eyes.jpg.838x0_q80.jpg.pagespeed.ce_.9uM-tIJbKZ

Մենք շատ լավ հասկանում ենք, թե մեզ դիտող հայացքը որսալու համար որ կողմ պետք է նայենք: Հետազոտությունների համաձայն՝ երբ դա տեղի է ունենում, մարդու ուղեղում ակտիվանում են զգայական համակարգի բջիջները:

«Այն, որ մարդը կարող է որսալ իրեն նայող հայացքը՝ վկայում է, որ մենք կարող ենք շփվել ոչ միայն վերբալ և ոչ վերբալ, այլև կարող ենք շփվել բնազդներով»,- նշում է հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Կոլին Կլիֆորդը:

lipkij-pristalnyj-vzglyad

Այն պահին, երբ դուք զգում եք ուրիշի հայացքը, ձեր ուղեղը միացնում է մի քանի համակարգեր: Այն հաշվարկում է հեռավորությունը ձեր և դիտողի միջև, որսում է բնազդային ազդակները, որոնք հաղորդում է դիտողի մարմինը, և գտնում է հնարավոր վտանգները: Եվ այս ամենը տեղի է ունենում մի քանի վայրկյանների ընթացքում: Ձեզ նայող ուրիշի հայացքը որսալը հնարավոր է դառնում ինքնակառավարման և գոյատևման բնազդների շնորհիվ: Բայց այն, թե մեր ուղեղի որ համակարգերն են այն ղեկավարում, դեռևս հայտնի չէ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս