
Պատճառ չկա մտածելու, որ «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում Բենիտեսը չի լինի

Մանոլո Գարսիա Կիլոնը` Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի գործակալը, նշել է, որ «սերուցքայինների» մարզիչն անհանգստացած չէ ԶԼՄ-ների վերջին տեղեկություններից: Իսպանական մամուլում հիմա ակտիվորեն քննարկվում է Բենիտեսի հնարավոր հեռացման հարցը, ինչպես նաև տրվում են մասնագետների անուններ, որոնք կարող են փոխարինել նրան այդ պաշտոնում:
«Կարծում եմ, որ Բենիտեսը կղեկավարի թիմը «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում: Չկա այնպիսի բան, որպեսզի կարծենք, որ նա դա չի անի»,- Կիլոնին է ցիտում Cuatro-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր չէ հեռացնել Բենիտեսին մինչև «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղը, որը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը