Վթար Էջմիածին-Փարաքար ավտոճանապարհին

Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Փարաքար ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փարաքար գյուղի Ջիվանու փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում «Mersedec C180» մակնիշի 34 ZM 006 պ/հ (վարորդ Ա. Հ.) ավտոմեքենան, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազալցակայանի պատին, այնուհետև բախվել «Mersedec E60» մակնիշի 69 NO 009 պ/հ (վարորդ Վարդգես Աբրահամյան) և «Nissan X-Trail» մակնիշի 48 MQ 888 պ/հ (վարորդ Ս. Խ.) ավտոմեքենաներին. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031