«Միլֆեյ». ֆրանսիական հրաշք դեսերտ
«Միլֆեյն» ըստ էության դեսերտ է կրեմով, հատապտուղներով և մրգով` հավաքված թեթև շերտավոր խմորի մի քանի շերտերով: Մասնագետները երդվում են, որ այս ֆրանսիական դեսերտը պատրաստելը շատ հեշտ է, ուղղակի անհրաժեշտ է բավարար ժամանակ և համբերություն:
Ելակի «Միլֆեյ»
Բաղադրիչները.
1. 250գ շերտավոր խմոր
2. Ելակ
3. Շաքարավազ
4. Հալած կարագ
Կրեմի համար.
1. 500գ պանիր «Մասկարպոնե»
2. 2 հատ բնական յոգուրտ
3. 125գ շաքարի փոշի
4. Վանիլ
Պատրաստման եղանակը.
Գրտնակել պատրաստի շերտավոր խմորը 1 ուղղությամբ և կտրել 9 հավասար քառակուսիներ: Քառակուսիների վրա շաղ տալ մի փոքր շաքարավազ և տապակել կարագի մեջ 2 կողմից, սառեցնել թղթե անձեռոցիկի վրա:
Կրեմը պատրաստելու համար ձեռքի հարիչով խփել մասկարպոնե պանիրը, յոգուրտը, շաքարի փոշին և մի փոքր վանիլ:
Երբ խմորը և կրեմը պատրաստ են, սկսեք հավաքել Ձեր հրաշք «հազարաթերթիկը». ֆորմայի հատակին դրեք քառակուսի թխված խմորներից մեկը, վրան դրեք կիսած մի քանի ելան և ավելացրեք կրեմը, պրից հետո այդ ամենի վրա դրեք 2-րդ քառակուսին և կրկնեք նույն բանը: Ձևավորեք ըստ Ձեր ճաշակի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



