
«Ռեալը» Դենիս Չերիշևի գործով յուրաքանչյուր պատժամիջոց կբողոքարկի

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսապաշտպանի որակազրկումը համարում է անվավեր:
«Մենք կարծում էինք, որ քարտերն անվավեր են ճանաչվել: Եթե ո՛չ ակումբը, ո՛չ ֆուտբոլիստը չեն տեղեկացվել որակազրկման մասին, նշանակում է, որ այդպիսի որակազրկումն անվավեր է: Խաղին հրավիրվել էին երիտասարդական թիմից շատ ֆուտբոլիստներ, ուստի մենք ստուգել ենք իրավիճակը բոլոր խաղացողների վերաբերյալ` խաղից մեկ օր առաջ:
Մենք շատ հիասթափված ենք, որովհետև ակումբը նախկինում նման բանի հետ չի առնչվել: «Ռեալը» կբողոքարկի յուրաքանչյուր պատժամիջոց: Հուսով եմ, մենք կհաղթենք այս գործը, իսկ հետո նաև՝ Իսպանիայի գավաթը»,- հայտարարել է Պերեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը