Բաժիններ՝

Ռուսական A321-ը կործանած ռումբը տեղադրվել է 15-ամյա դեռահասի նստատեղի տակ. ԶԼՄ-ներ

Նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքը, որը գտնվել է Սինայի թերակղզում կործանված ռուսական «Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռում, տեղադրվել է 31A նստատեղի տակ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այդ նստատեղը զբաղեցրել է 15–ամյա Մարիա Ի-ն Լենինգրադի մարզից: Պայթյունի էպիկենտրոնում գտնվել է նաև 77-ամյա Նադեժդա Բաշակովան, ով նստած է եղել անմիջապես աղջկա հետևում:

Պայթյունի ճշգրիտ տեղը հնարավոր է եղել պարզել քիմիական ու դատաբժշկական փորձաքննության արդյունքում:

Հիշեցնենք, որ «Կոգալիմավիայի» Airbus 321-ը, որը Շարմ-էլ-Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել է հոկտեմբերի 31-ին: Ինքնաթռիում գտնվել են 217 ուղևոր, այդ թվում՝ 25 երեխա, որոնցից ամենափոքրը 9 ամսական էր: Ոչ ոք ողջ չի մնացել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռումբը, ամենայն հավանականությամբ, գտնվել է ինքնաթիռի պոչի հատվածում՝ ուղևորատար ինքնաթիռի նստատեղերից մեկի տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս