Փարիզի ահաբեկչություններից հետո Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն զգուշանում է Եվրո-2016-ից
Կոնտեի խոսքերով ինքը և Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները իմացել են կատարվածի մասին Բելգիայի դեմ կայացած ընկերական հանդիպման ավարտից հետո, որում Իտալիան պարտվեց 1:3 հաշվով:
Մարզիչը հասցրել է քննարկել դա իր թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ, որոնք միակարծիք են եղել այն բանում, որ Մրցաշարի շուրջ որոշակի ռիսկեր գոյություն ունեն:
Ֆրանսիայում մրցաշարն անցկացնելու կապակցությամբ իր վախերով է կիսվել նաև «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին, ով նշել է, որ Մրցաշարի կազմակերպիչներին և երկրի իշխանություններին անհրաժեշտ է մի քանի անգամ ուժեղացնել անվտանգության միջոցառումները:
Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվի ֆրանսիական 10 քաղաքներում 2016թ. հունիս 10-ից մինչև հուլիսի 10-ը:
Մրցաշարի եզրափակիչը պետք է տեղի ունենա Փարիզի «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը