Բաժիններ՝

Բաքվում 40 արմատական իսլամիստ է ձերբակալվել

Երեկ գիշեր Բաքվի Յասմալսկի շրջանում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են 42 մարդու, ում կասկածում են իսլամիստ արմատականների հետ ունեցած կապերի մեջ: Այս մասին haqqin.az-ին հայտնել են Յասմալսկի շրջանի ոստիկանության վարչությունից:

Հայտնի է, որ իրավապահները ներխուժել են Lahmacun սրճարան, որտեղ այդ պահին գտնվել է ավելի քան 40 մարդ: Վերջիններս անցկացրել են կրոնական բնույթի միջոցառում: Հավաքվածների թվում եղել է երկու անչափահաս: Առգրավվել է կրոնական բնույթի գրականություն:

Հաղորդվում է, որ որոշ ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 168.2 հոդվածի հատկանիշներով (կրոնական ծեսերում անչափահասների ներգրավում):
Ներկայում քննչական մարմինները ստուգումներ են անցկացնում՝ պարզելու ձերբակալվածների՝ անօրինական զինված խմբավորումներին ունեցած առնչությունը:
Կա ենթադրություն, որ բոլորն էլ կապ կարող են ունենալ վարձկան մոջահեդների հետ, որոնք մասնակցում են ռազմական գործողությունների Սիրիայի ու Իրաքի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս