Բաժիններ՝

Շուրջ 80 երևանաբնակ զինծառայողներ արժանացել են խրախուսանքի

Հայաստանի հյուսիս-արևելյան զորամասերում մարտական հերթապահություն իրականացնող երևանաբնակ շուրջ 80 զինվորներ, ովքեր աչքի են ընկել բարեխիղճ ու օրինակելի ծառայությամբ, խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով:

a950ea78464fb77ae09b217b54f2a942408e313d

Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների և նրանց ծնողների հետ հանդիպել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Հանդիպմանն ու այդ առիթով կազմակերպված հանդիսությանը ներկա են եղել նաև Երևան քաղաքի զինվորական կոմիսարները, ՀՀ ՊՆ բարձրաստիճան այլ զինվորականներ:

92c4d14c6386dce5d2fb4017015f70fcb9d39a56

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությանը՝ նման հանդիպման պատրաստակամության համար: Դավիթ Օհանյանը հիշատակել է արցախյան հերոսամարտում, ինչպես նաև մարտական ծառայություն իրականացնելիս քաջաբար նահատակված հայորդիներին և ցավակցել նրանց ընտանիքներին:

c6ec5cc55ab89edce3de0f450732ccdd25d1eb85Քաղաքապետի տեղակալն այնուհետ նշել է, որ ավանդական դարձած այս, ինչպես նաև զինվորներին զորամասերում տեսակցելու նախաձեռնությունները լինելու են շարունակական:

156445632be2d626a22ed4249b991404d249a283

Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը նմանատիպ միջոցառումներով այսուհետ ևս շարունակելու է սատարել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին` ցուցաբերած մշտական աջակցության, տարբեր նախաձեռնություններ ու համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար, և վստահեցրել, որ մեր սահմանների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է նաև դահլիճում ներկա հերոսական ոգի ունեցող երևանցի զինվորների շնորհիվ:

a1db07b4a44da10ed16a7ac306b22ca51d9b497c Վերջինս նաև երախտիքի խոսք է հղել զինծառայողների ծնողներին` հատկանշելով, որ սպայական կազմը յուրաքանչյուր զինվորի վերաբերվում է որպես սեփական զավակի: Առավել աչքի ընկած 15 զինվորներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Միջոցառումն ուղեկցվել է «Մարաթուկ» ազգագրական համույթի կատարումներով, զինվորական ինքնագործ խմբի ելույթներով:

a5a528eb4e6435cacb6e99b9c8bb196b749abe37Հանդիսության ընթացքում ցուցադրվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողները պարգևատրվել են շնորհակալագրերով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս