Ինչո՞ւ են մկրտության ժամանակ փոխում անունը
– Մկրտության ժամանակ կամ հոգևորական ձեռնադրելիս ինչո՞ւ են փոխում անունը:
– Մկրտվողը, կամ ձեռնադրվողը, այլևս դառնում է նոր մարդ: Մկրտությունը հոգևոր ծնունդ է: Մարդ մի անգամ մորից է ծնվում, երկրորդ անգամ՝ մայր եկեղեցուց: Իսկ հոգևորականը ձեռնադրվելիս թողնում է աշխարհիկ կյանքը, քահանայական ծառայություն վերցնում իր վրա: Երկու դեպքում էլ ամբողջովին նոր մարդ է դառնում:
Օրհնությամբ՝ Տ. Զավեն աբեղա Հակոբյան