
Microsoft-ը պատրաստվում է վերադառնալ իրանական շուկա

Microsoft ընկերությունը, ինչպես նաև ամերիկյան մի քանի առաջատար բարձրտեխնոլոգիական ընկերություններ պատրաստվում են մոտ ապագայում վերադառնալ իրանական շուկա, հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:
Այս հայտարարությունն արվել է Իրանի նախագահի գրասենյակի գիտության ու տեխնիկայի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Ռագոուլախ Էստիրիի կողմից:
«Microsoft-ն ու մյուս ամերիկյան ընկերություններն արդեն ընտրել են տեղացի գործընկերներին, որոնց հետ պատրաստվում են աշխատել: Ինչպես սպսավում է, Microsoft-ը կսկսի համապատասխան քայլեր ձեռնարկել հաջորդ ամիս»,- ասել է Էստիրին:
Նրա խոսքով՝ Microsoft-ը ներկայում բիզնես է վարում Պակիստանի ընկերությունների հետ՝ նրանց տրամադրելով լիցենզիաներ ու նման գործողություններ է պատրաստվում կատարել նաև Իրանում: