
Մխիթարյանը կարող է բաց թողնել բոլոր խոշոր ֆուտբոլային մրցաշարերը. Sport-express-ը հայ ֆուտբոլիստի մասին

Ռուսական Sport-express պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանին՝ նրան ընդգրկելով այն ֆուտբոլիստների ցանկում, ովքեր բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը:
«Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կրկնում է Ջորջ Բեսթի և Ռայան Գիգզի ճակատագիրը։ Բնականաբար, Մխիթարյանին դեռ վաղ է համեմատել նրան լեգենդերի հետ, սակայն մի բանով նա նման է բրիտանացիներին՝ նա գերազանցում է հայրենակիցներին։ Այդ ամենը թե ուրախություն է և թե դժբախտություն Մխիթարյանի համար:
Նա Գիգզի ու Բեսթի նման կարող է բաց թողնել բոլոր խոշոր միջազգային մրցաշարերը։ Եվրո-2016-ի որակավորման փուլն ապացուցեց դա»,-գրել է կայքը:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց վերջին տեղը՝ հավաքելով միայն 2 միավոր: