Այս անգամ պոչ խաղացնել չկա. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, «Եվրամիության հետ Հայաստանի ստորագրելիք փաստաթղթի շուրջ բանակցություններն այս անգամ արագ կավարտվեն եւ այնպիսի սկանդալային վերջաբան չեն ունենա, ինչպեսմ 2013-ին, երթ ԵՄ-ի հետ շուրջ 4 տարի Ասոցացման համաձայնագրի ու խորը եւ համապնարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրի շուրջ բանակցելաց հետո Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց, թե ՀՀ-ն ցանկանամ է մաս կազմել ԵՏՄ-ին։ Հիշեցնենք, սույն համաձայնագիրը ՀՀ-ն պետք է նախաստորագրեր 2013-ի նոյեմբերի 29-ին, Վիլնյուի գագաթնաժողովում, բայց ՌԴ-ի կիրառած ճնշումներից հետո Սերժ Սարգսյանը Մոսկվայից այլ հայտարարություն արեց, ինչը սառը ցնցուղ էր ԵՍ-ի համար։

Միայն նախօրեին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրամիության բարձր ներկայացուցչինլիազորեց Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր, համապարփակ եւ իրավական ուժ ունեցող համաձայնագրի շուրջ եւ համապատասխան բանակցային մանդատ տրամադրեց։ Ակնկալվում է, որ բանակցությունները կմեկնարկեն մինչեւ տարեվերջ։

Մեր հարցերին երեկ պատասխանեց նաեւ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

– Պարոն Զաքարյան, արդեն հայտնի՞ է Հայաստանի կողմից ովքեր են ԵՄ-ի հետ բանակցողները լինելու, եւ կոնկրետ ե՞րբ կսկսվեն բանակցությունները։

– Ե՛վ եվրոպական կողմից ե՛ւ հայկական կողմից բանակցող թիմերը շուտով պատրաստ կլինեն։ Թե ովքեր են լինելու բանակցողները, դեռ պարզ չէ, բայց դա տեխնիկական հարց է եւ արագ կլուծվի։ Բանակցությունները, բնականաբար, լինելու են համագործակցության խնդիրների շուրջ եւ այն հայտարարված սկզբունքների շրջանակներում, որոնք գտնվում են ընդհանուր հետաքրքթյունների դաշտում։

-էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը մեզ հետ զրուցում ասել էր, որ խորը տնտեսական համագործակցության ԵՄ-ի հետ ըստ էության, հնարավոր չէ, հիմա, ի վերջո, ինչի՞ շուրջ է ՀՀ-ն բանակցելու, զուտ քաղաքական հարցերի՞։

– Այո, քաղաքական, եւ բոլոր այն խնդիրները, որոնք Հայաստանի համար առաջնահերթություններ են, մենք ակնկալում ենք ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում տեսնել Հայաստանում։ Դրանք են ժողովրդավարական գործընթացների խթանումը, արդարադատության համակարգին վերաբերող խնդիրները, մարդու իրավունքների եւ ազատությունների, հակակոռուպցի ոն պայքարի շրջանակները, կրթության, գիտության եւ տեխնոլոգիական ոլորտին առնչվող խնդիրները, դրանք կարող են նաեւ առևտրային որոշ չափաբաժիններ պարունակել։

– Այսինքն, Ասոցացման համաձայնագրի քաղաքական մա՞սն է հիմքը լինելու, որն ի սկզբանե Հայաստանը պատրաստ էր ստորագրել Վիլնյուսում։

– Այո։ Առևտրային հարցեր էլ իհարկե, կլինեն, բայց այն ձևաչափով, որ դրանք որևէ կերպ հակասության մեջ չլինեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր ստանձնած տնտեսական պարտավորությունների հետ։

– Ու ԵՏՄ-ի հետ որևէ խնղիր չի՞ կարող լինել։

– Կարծում եմ, որ ոչ։

– Բացառվո՞ւմ է որ էլի վերջին պահին անակնկալներ լինեն, ինչպես Վիլնյուսի գագաթնաժողովում։

– Որեւէ անակնալ չի եղել, այդ թվում՝ Վիլնյուսի գագաթնաժողովում, 2013թ. սեպտեմբերից սկսած մենք պարզ, հստակ եւ հասկանալի ձեւով մեկնաբանել ենք մեր գործողությունները։ Դրանք բացառապես Հայաստանի շահերից բխող գործողություններ են, էս կյանքն էլ ցույց տվեց, որ մենք իրավացի էինք եւ ենք։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս