Վթար Գեղամավան գյուղում

Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.56-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գեղամավան գյուղի կենտրոնական ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ 2107» մակնիշի 01 ZZ 044 (վարորդ` 1993 թ. ծնված Դ. Ս.) և «ՎԱԶ 2110» մակնիշի 34 TS 660 պետհամարանիշներով (վարորդ` 1977 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2110»-ի վարորդ Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Տեսանյութեր

Լրահոս