
Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Տեր-Մերկերյանների ընտանիքին՝ հանրահայտ ջութակահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ:
«Ժան Տեր-Մերկերյանը հայ երաժշտական մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից էր: Նրա կատարողական արվեստը և մանկավարժական գործունեությունը էապես նպաստել են Հայաստանում դասական արվեստի զարգացմանն ու հարստացմանը:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի երաժշտի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: