
Սերգեյ Բեզրուկովը առաջին անգամ հանրությանն է ներկայացել իր ընկերուհու հետ

Երեկ Սանկտ Պետերբուրգում կայացել է «Հարդագողի ճանապարհ» ֆիլմի շնորհանդեսը, որտեղ գլխավոր դերակատարն է Սերգեյ Բեզրուկովը, հայտնում է starslife.ru-ն:
Դերասանը շնորհանդեսին է ժամանել ռեժիսոր Աննա Մատիսոնի հետ, ում հետ, լուրերի համաձայն, սիրավեպ ունի:
Աննան ու Սերգեյը մամուլի հետ շփվել են Կինոյին նվիրված էքսպոյի շրջանակում: Քննարկվել են բացառապես միայն ֆիլմն ու նկարահանման ընթացքը, այնուհետև զույգը հեռացել է միջոցառումից:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Իրինա ու Սերգեյ Բեզրուկովները 15 տարվա ամուսնությունից հետո հայտարարեցին ամուսնալուծվելու իրենց մտադրության մասին:
Դերասանը տեղափոխվել էր ապրելու Մոսկվայի կենտրոնում գտնվող Աննա Մատիսոնի բնակարանում: