«Օբաման ցույց տվեց, որ վերաբերմունքը Պուտին առաջնորդի, մարդու նկատմամբ չի փոխվել». Արամ Կարապետյան

«Բաժակ չխկացնել կամ չչխկացնելու խնդիրը չէր, հարցն այն է, թե Օբաման ինչպես է վերաբերվում Պուտինին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի հանդիսավոր ընթրիքի ընթացքում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնչեցրած բաժակաճառից հետո՝ մոտեցել է իր սեղանին, որի շուրջ են եղել նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարն ու ՌԴ նախագահ Պուտինը: Օբաման հերթով բաժակ է խփել սեղանակիցների հետ, սակայն անուշադրության է մատնել ՌԴ նախագահին:

Ըստ Ա. Կարապետյանի՝ պարզ է, որ այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ մարդիկ, հատկապես՝ որոշ բլոգերներ, գիտեին, որ նման բան է լինելու. «Դա այնպիսի արագությամբ տարածվեց, որ պարզ դարձավ, որ այդ տարածման խնդիրն իր մեջ ներառում է նման ծրագիր: Պարզ է, որ կան ուժեր, որոնք համարում են, որ Պուտինի մեկուսացումը մինչև վերջ պետք է տարվի: Օբաման մի քիչ այլ կերպ որոշեց: Դատելով այդ տեսանյութերից՝ Օբաման որոշեց այդ շրջափակումը մի քիչ բացել, բայց դրա հետ միասին՝ կատարեց քայլեր, որ ցույց տա, որ իր վերաբերմունքը Պուտին առաջնորդի, մարդու նկատմամբ չի փոխվել: Այսինքն՝ ինչ-որ առումով նրան կարելի է անտեսել, ինչ-որ առումով նսեմացնող վերաբերմունք ունենալ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս