
Դերասան Ջիմ Քերին մեկնաբանել է իր երիտասարդ ընկերուհու ինքնասպանությունը

Դերասան Ջիմ Քերին հայտարարել է, որ ցնցված է ու խորապես վշտացած իր նախկին ընկերուհու՝ Քեթրիոնա Ուայթի ինքնասպանության լուրը լսելով: Նրա խոսքերը մեջբերել է The Guardian պարբերականը:
«Նա իսկապես բարի ու շատ նուրբ իռլանդացի ծաղիկ էր՝ չափազանց զգայուն այդ հողի համար: Սիրել ու սիրված լինել, ահա այն ամենը, ինչ նրա համար իսկապես արժեք ուներ»,- ասել է Քերին:
Այն մասին, որ Ուայթը ինքնասպան է եղել, հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանությունը երեկ:
Աղջիկն ընդամենը 28 տարեկան էր:
Մահվան նախնական պատճառը դեղամիջոցների դոզավորումն է, նրա կողքին հայտնաբերվել էին դեղահաբեր:
Ոստիկանությունը աղջկա տանը գրություն էր հայտնաբերել, որտեղ նա բացատրում էր Քերիից բաժանվելու իր որոշման պատճառը:
53-ամյա դերասանն ու Ուայթը բաժանվել էին նրա ինքնասպանությունից 5 օր առաջ:
Քեթրիոնան մի քանի օր առաջ Twitter-ում հաղորդագրություն էր թողել հետևյալ գրությամբ. «Հուսով եմ՝ ես լույս էի պարգևում իմ ամենաթանկ ու մտերիմ մարդկանց»:
Քերին ու Ուայթը սկսել էին հանդիպել 2012 թվականից:
Նրանց սիրավեպը մի քանի ամիս էր տևել, ապա նորից վերսկսվել այս տարվա մայիսին: