
Աղջկա նախկին ամուսնուն արգելել է տեսակցել երեխային, ծծմբական թթու է լցրել դեմքին

Դատարան է ուղարկվել տղամարդու կողմից դստեր նախկին ամուսնու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով հարուցված քրեական գործը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրեն պատկանող տանը հանդիպել է երեխային տեսակցելու նպատակով իր տուն այցելած՝ դստեր նախկին ամուսնուն: Երեխայի քնած լինելու պատճառով առաջարկել է նրան իջնել նկուղային հարկում գտնվող իր արհեստանոցը, որտեղ միասին սրճել են և զրուցել նրանց ամուսնաընտանեկան հարցերի շուրջ: Ելնելով դստեր նախկին ամուսնու դրսևորած վարքագծից ու նրա պահվածքի արդյունքում առաջացած ընթացիկ կոնֆլիկտներից՝ տղամարդը նրան արգելել է հետայսու այցելել իր բնակարան, տեսակցել երեխային, ինչին հակադրվելով՝ վերջինս արտահայտել է վիրավորական խոսքեր, որը վրդովեցրել է տղամարդուն, ով դստեր նախկին ամուսնու առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ՝ վերցրել է սեղանին դրված ծծմբական թթվով լի տարան և այն լցրել նրա դեմքին, նրան պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: