Բաժիններ՝

«Սա լուրջ չէ, Ռուսաստանն էլ չի գնա սրան». Տնտեսագետը՝ Ռուսաստանի հետ ռուբլով ապրանքաշրջանառություն անելու մասին

Ամենամեծ վտանգը ցանկացած երկրում այն է, որ իրավիճակային լուծումներն են առաջնային դառնում և ոչ թե՝ ռազմավարական կամ նույնիսկ ինչ-որ առումով մարտավարական, իսկ մեր երկրոմ իշխանությունները իրավիճակային խնդիիրների լուծմամբ են զբաղված:

Այս կարծիքին է տնտեսագետ, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը, որ այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն առաջարկի մասին, որ Հայաստանը Ռուսաստանի հետ առևտուրը ռուբլով իրականացնի, նշեց, որ տնտեսագիտոեն Հայաստանին այսօր ձեռնտու է, որ Ռուսաստանի հետ ռուբլով առևտևաշրջանառություն անենք։ Սակայն նա չի հասկանում, թե  ինչո՞ւ անցյալ տարի այդ մասին չէին խոսում, կամ ինչո՞ւ Կենտրոնական բանկը իր դրամավարկային քաղաքականության մեջ այպիսի դիտարկում չի անում:

«Նույնիսկ մի քանի տարի առաջ ավելի ճիշտ էր այդ մասին խոսելը: Պարզ է, որ Ռուսաստանը չի գնա դրան, որովհետև Ռուաստանին դա ձեռք չի տալիս: Այնպես որ, սա միայն լինում է խոսակցություն: Սա լուրջ չէ, Ռուսաստանն էլ չի գնա սրան,  մյուսներն էլ չեն գնա, և մենք կմնանք միայնակ, սա հերթական անլուրջ պահվածք է»,- նշեց տնտեսագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս