Բաժիններ՝

Դեղատոմսը ոչ թե տնտեսական քայլերն են, այլ քաղաքական կամքը. Վահագն Խաչատրյան

Մենք հայտնվել ենք մի այնպիսի տնտեսական իրավիճակում, որ կառավարությունը ոչինչ չի կարող անել: Այս կարծիքին է տնտեսագետ, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ սա ուղղակի «սպորտային խաղ չէ, որ ասեն՝ պարտվեցինք ու վերջ», շարունակությունը նշանակում է տնտեսությանն այս վիճակից դուրս  հանելը, որն ըստ տնտեսագետի՝ շատ դժվար է լինելու:

Ըստ նրա՝ բոլոր նախանշանները կան, որ Ռուսաստանի տնտեսությունը երկու տարի հետո հնարավորություն կունենա զարգանալու. «Ռուսաստանը որոշել է ներքին արտադրությանը զարկ տալ, որի համար արժեզրկում է իր արտարժույթը, և վերջին մեկ տարվա ընթացքում այդ քաղաքականություն կարծես իր արդյունքը տալիս է: Հայաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, երբ պետք է կա՛մ տնտեսությունը զարգացնենք, կա՛մ պետք է մեր ներքին շուկայում կայունություն ապահովենք: Այսինքն՝ եթե մենք ուզում ենք մեր տնտեսությունն աշխուժացնենք, մենք պետք է արժեզրկենք մեր դրամը, կամ եթե մենք ուզում ենք, որ ներքին շուկայում կայունություն լինի, պետք է  մեր արժույթը գոնե այս վիճակում թողնենք: Երկու դեպքում էլ տնտեսությունը մահանում է»:

Վ.Խաչատրյանի խոսքով՝ տնտեսագիտորեն այս իրավիճակին լուծում կա. պետք է նախ ճշտել, թե պատճառն ինչ է՝ արդյոք կանխատեսելի՞ էր այս իրավիճակը, և եթե կանխատեսելի էր, ինչո՞ւ համապատասխան քայլեր չեն արվել. «Իրավիճակը կանխատեսելի էր, շատ տնտեսագետներ, քաղաքագետներ իրենց տեսակետը տարիներ շարունակ հայտնել են, սրա մասին խոսել է նաև Համաշախարհային բանկը, որ պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանում ռեալ մրցակցություն լինի, մոնոպոլիաները հնարավորինս իրենց դերը փոքրացնեն տնտեսության մեջ, և փոքր և միջին տնտեսությունների զարգացման խնդիրը լուծել: Այնպես չէ, որ լուծումներ չկան, դեղատոմսը չկա, բայց այս ամենը իրականացնելու համար, ոչ թե տնտեսական քայլեր են պետք, այլ քաղաքական քայլեր և կամք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս