Բաժիններ՝

Էմմա Ուոթսոնի կյանքի կանոնները

Տարօրինակ է, որ գլուխը չի աճում գիտելիքներից, ինչպես մկանները պարապմունքներից: Մենք հեռվից կիմանայինք, թե ում հետ գործ ունենք:

Ինձ թվում է՝ ես այն քչերից մեկն եմ, ով կարող է ասել, որ իրոք մեծացել է «Հարի Փոթերում»:

Ես խաղացել եմ երկու փոքրիկ պիեսներում, երբ 6 և 7 տարեկան էի, բայց այդ ժամանակ խաղալու այսպիսի անհաղթահարելի ցանկություն չունեի: Ես չէի բեմադրում օսկարյան ելույթներ՝ թուղթը ձեռքումս պահած, և «Հարի Փոթերում» առաջին փորձերի ժամանակ հետս վերցնում էի իմ փափուկ արջուկը: Տարիներ պահանջվեցին, որպեսզի ինքնավստահություն ձեռք բերեմ:

Աղջիկներին միշտ ասում են, թե նրանք պետք է լինեն փափկասուն արքայադուստրեր, բայց ինձ թվում է՝ դա հիմարություն է: Ես միշտ ցանկացել եմ ռազմիկ դառնալ, ինչ-որ գործի համար պայքարել: Իսկ եթե ամեն դեպքում ստիպված լինեի արքայադուստր դառնալ, ապա կդառնայի արքայադուստր-ռազմիկ:

Ինձ համար նորմալ լինելը նշանակում է չլինել ճանաչելի ամեն անկյունում:

Ինձ հիացնում է ծերանալու գործընթացը, որովհետև ես ուզում եմ անկատար լինել: Ծերանալը մարդուն անկատար է դարձնում, իսկ անկատարությունը՝ հիասքանչ:

Հավատացեք՝ գեղեցկությունը երկար մազերը, բարակ ոտքերը, այրված մաշկն ու սպիտակ ատամները չեն: Գեղեցկությունը նրա դեմքն է, ով հենց նոր լալիս էր և հանկարծ ժպտում է: Գեղեցկությունը այն սպին է ծնկի վրա, որը մնացել է այն ժամանակվանից, երբ ընկել ես փոքր հասակում: Գեղեցկությունը աչքի տակի պարկիկներն են, երբ սիրահարված ես ու չես կարողանում քնել: Գեղեցկություը դեմքի արտահայտությունն է, երբ արթնանում ես զարթուցիչի ձայնից, դա այն լողացող շպարն է, երբ դու լոգանք ես ընդունում: Գեղեցկությունը ժամանակի նկարած կնճիռներն են: Գեղեցկությունն այն է, ինչ մեր ներսում ենք զգում, և այն, թե ինչպես է դա մեզ փոխում արտաքինից: Գեղեցկությունը կյանքի թողած նշաններն են, բոլոր ապտակներն ու համբույրները, որոնք պահում է հիշողությունը:

Աղջիկները պետք է չվախենան խելացի լինելուց:

Մի անգամ կարդացել էի, որ Էլիզաբեթ Թեյլորի առաջին համբույրը եղել է նկարահանման հրապարակում՝ տեսախցիկի դիմաց: Եվ ես մտածում էի՝ պետք է շատ զգույշ լինեմ, որպեսզի չկրկնեմ այդ փորձը, որպեսզի իմ համբույրը չլինի այն աղջկանը, ում հագուստն ինձ հագցրել են:

Մի անգամ հոգեբանության դասերի ժամանակ իմ սեփական հետազոտութունը կատարեցի այն թեմայով, թե ինչո՞ւ ենք մենք սիրահարվում: Պարզվեց՝ դրա համար հարկավոր է ընդամենը 6 ժամ:

Ես նկատել եմ, որ կանանց իրավունքների համար պայքարը հաճախ վերածվում է տղամարդկանց նկատմամբ ատելության:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս