Արևածաղկի սերմերի օգտակար հատկանիշները

Արևածաղկի սերմերի օգտակարության մասին առաջին անգամ խոսվել է դեռևս մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում՝ հնդկացիների շնորհիվ, որոնք աճեցնում էին սերմերը Մեքսիկայում, որտեղից էլ արտահանում էին Լատինական Ամերիկա: 16-րդ դարում արևածաղկի սերմերը հայտնվում են Եվրոպայում: Սակայն այս ժամանակահատվածում արևածաղկի սերմերն ունեին ուրիշ անվանում, այն կոչվում էր «պերույան արևի ծաղիկ» և «արևի խոտ»:

Արևածաղկի սերմերն ունեն բազմաթիվ օգտակար հատկանիշներ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հիշել, որ դրանք բարձր կալորիականություն ունեն՝ 100 գրամի մեջ 580 կկալ: Ահա թե ինչու արևածաղկի սերմերը երբեք չեք գտնի դիետա պահող մարդկանց սննդացուցակում: Սերմերը հարուստ են վիտամիններ A, E, D, F-ով, բուսական յուղերով, կիսահագեցված ճարպաթթուններով, որոնց շնորհիվ կարող եք կարգավորել խոլեստերինի մակարդակը: Արևածաղկի սերմերն օգտակար են նաև իրենց միկրոէլեմենտներով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին, դրանք են՝ երկաթը, յոդը, կալցիումը, ցինկը և ֆտորը: Արևածաղկի մեջ բալանսավորված են ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը:

AREVACAXIK (3)

Семечки, семки.

Արևածաղկի սերմերի մեջ կա նաև վիտամին E-ի այն քանակությունը, որն անհրաժեշտ է տղամարդկանց պոտենցիայի և կանանց վերարտադրողականության համար: Ամեն օր կանոնավոր կերպով 100 գր արևածաղկի սերմեր օգտագործելով՝ կազատվեք սրտի հիվանդություններից, ինչպես նաև կնվազեցնեք լյարդի հիվանդությունները: Ակտիվ կյանք վարող մարդկանց անհրաժեշտ են այս սերմերը, քանի որ դրանք ամրացնում են մկանները ու ոսկորները:

Բացի այդ՝ արևածաղկի սերմեր խորհուրդ են տալիս օգտագործել նրանց, ովքեր ունեն կոտրվածքներ, բորբոքումներ, վնասվածքներ. Այն վերականգնողական նշանակություն ունի:

Անցումային տարիքում հում արևածաղկի սերմերը օգնում են կանխարգելել ակնեն, իսկ ավելորդ քաշ ունեցող մարդկանց օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսիններն՝ առանց հատուկ դիետաների:

Արևածաղկի սերմերն ունեն նաև հանգստացնող հատկություն, քանի որ՝ սերմերը կեղևազատելով, ազատվում եք նաև հոգեկան էմոցիոնալ լարվածությունից, անհանգստությունից, դժգոհությունից, ինչպես նաև՝ դեպրեսիայից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս